Ռոնալդուն կմասնակցի Այաքսի հետ խաղին․Ալեգրի

Հրապարակող՝

arsenal-xi_1fyv1zpdx1tud1qj5veajekb8j

Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Այաքսի» հետ խաղին:

«Ռոնալդուն զգում է, որ արդեն պատրաստ է, բայց ես նրան խնդրել եմ հանգստանալ: Մենք վստահ ենք, որ նա կարող է մասնակցել «Այաքսի» հետ չորեքշաբթի օրը կայանալիք խաղին»,- ասել է Ալեգրին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք,  որ  Կրիշտիանուն վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Պորտուգալիա-Սերբիա հանդիպման ընթացքում:

Ամենաթարմ