fbpx
Կառավարություն

Ունենք 2018 թվականի պլանի 60% գերակատարում․ Հակոբ Արշակյան

Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք 2018 թվականի պլանի 60 տոկոս գերակատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Վերջինս ճանապարհաշինության մասով ներկայացրել է տվյալ պահի ընդհանուր պատկերը․

«1․ 60% 2018թ․ պլանի գերակատարում,

2․ բոլոր մրցույթները անց են կացվում բաց, թափանցիկ եւ մրցակցային,

3․ ներդրվել է ճանապարհային շինարարության որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ,

4․ ներդրվել է ճանապարհային սպասարկման որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ,

5․ 2018 թվականին կառուցված որեւէ անորակ ճանապարհի համար կամ չի վճարվել, կամ պահում է եղել՝ օրենքին համապատասխան՝ թե՛ շինարարության, թե՛ սպասարկման առումով,

6․ նախագծման փուլում է ճանապարհների թվային քարտեզը, ներառյալ կատարված եւ պլանավորված աշխատանքները եւ մանրամասն տվյալները»,-թվարկել է նախարարը։

Ինչ վերաբերում է Հայավտոճան ՊՈԱԿ-ին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ դրա մասով իրականացվել է․

75% ղեկավար կազմի կրճատում,
55% բենզինի ծախսի կրճատում,
30% մեքենաների թվաքանակի կրճատում,
որակի վերահսկման լաբորատորիան համալրվել է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով։
Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանում ճանապարհաշինության եւ ճանապարհների սպասարկման մշակույթը բերվել է նոր մակարդակի․

«Բարեխիղճ, պարտաճանաչ ճանապարհաշինարարները ընդգծված դրական վերաբերմունքի են արժանանալու՝ օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցներով։ Անբարեխիղճ, անպարտաճանաչ շինարարների դեպքում օրենքով նախատեսված տույժերն ու տուգանքները կիրառվել եւ կիրառվելու են ամենայն խստությամբ։ Ճանապարհների ներկա անբարեկարգ վիճակի համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը»,-գրել է նախարարը՝ հավելելով, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ կսկսվեն նոր շինարարական ծրագրերի իրականացումը․

«Ճանապարհները Հայաստանի արյունատար անոթներն են, դրանք պիտի լինեն առողջ ու բարեկարգ»,-եզրափակել է ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք 2018 թվականի պլանի 60 տոկոս գերակատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ