«Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հայնրիխ Մխիթարյանին:
Ակումբը պատրաստվում է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերի վաճառքից վաստակի 10 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:
Այս մասին հայտնում է Mirror-ը: