Իտալական Սամբուկա-դի-Սիցիլիա քաղաքի հրվանդանային շրջանի տները վաճառվում են 1 եվրոյով: Այդ տներից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծով:
Տեղական իշխանություններն այդ քայլին են գնացել, քանի որ ցանկանում են վերակենդանացնել այդ թաղամասերը, համայնքը: Քանի որ տեղի բնակիչները աստիճանաբար տեղափոխվել են այլ քաղաքներ, Սամբուկա-դի-Սիցիլիան սկսել է դատարկվել: Տեղացի պաշտոնյանները խոստանում են գնորդներին զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից:
Տներն այժմ փաստաթղթային առումով պատկանում են քաղաքային իշխանություններին, և գնորդները ստիպված չեն լինի կապ հաստատել նախկին տերերի հետ:
Գնորդներն այս դրախտավայրում տուն ձեռք բերելու համար պետք է մի քանի պայման կատարեն: Նրանք պետք է իրենց տները 3 տարվա ընթացքում վերանորոգեն՝ պահպանելով հին ոճը: Այդ վերանորոգումը կարժենա 15 հազար եվրո։ Նրանք պետք է նաև գրավ մուծեն 5 հազար եվրոյի չափով, որը գնորդին կվերադարձվի վերանորոգումն իրականացնելու հետո:
Սամբուկա-դի-Սիցիլիայի քաղաքապետ Ջուզեպպե Կաչիոպպոն հավաստիացրել է, որ գնորդները հաստատ չեն փոշմանի, քանի որ այդ փոքրիկ քաղաքը դրախտավայրի տիտղոս ունի:
«Այս փոքրիկ քաղաքն անվանում են երկրային դրախտ: Մենք գտնվում ենք պատմությամբ հարուստ բնական խաչմերուկում, որին շրջապատում են լողափերը, անտառներն ու լեռները»,- ասել է Ջուզեպպե Կաչիոպպոն:
Հայտնում է shantnews.am-ը։