Հայաստանի ջրային քաղաքականությունը ներկայացվեց Թեհրանում

Հրապարակող՝

Հայաստանի ջրային քաղաքականությունը ներկայացվեց Թեհրանում

Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը աշխատանքային այցով գտնվել է Թեհրանում՝ մասնակցելով «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) նախարարական մակարդակի 14-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման գլոբալ մարտահրավերները, կլիմայի փոփոխության ազդեցությունները և տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորությունները։ Ղալամքարյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ մասնակցությունը կենտրոնի աշխատանքներին՝ ուղղված տարածաշրջանային ջրային անվտանգության ամրապնդմանը։

Այցի շրջանակներում Ղալամքարյանը մասնակցել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում անցկացվող «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին։ Նա ծանոթացել է իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիաներին և ծառայություններին՝ գնահատելով դրանց կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման համար։ Բացի այդ, քննարկումներ են անցկացվել Իրանի էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ՝ ներառյալ RCUWM Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Ամենաթարմ