Այսօր՝ մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը:
Վարչությունն ունի նորացված գործադիր մարմինը բաղկացած է հետևյալ անձանցից՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան և Հայկ Գասպարյան: