Ի դեպ․ Այն ինչ հիմա տեղի է ունենում հետևանք է

Հրապարակող՝

,

Ի դեպ․ Այն ինչ հիմա տեղի է ունենում հետևանք է

Ամենադիտվածներ

Կրթության եւ դաստիարակության ընդհանուր անկմամբ պայմանավորված հանրության արատների ու պետության վրա այդ ամենի ազդեցության մասին Մհեր Մկրտչյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում
Այն ինչ հիմա տեղի է ունենում հետևանք է։
Հետևանք այն բանի, որ երկար տարիներ մեր կրթության ու դաստիարակության մեջ եղել են լուրջ բացեր։
Երբ սերունդը չի սովորում՝
– թե ինչ է պատասխանատվությունը՝ ընտանիքի, համայնքի, երկրի հանդեպ,
– թե ինչ է ազնվությունը, խոսքի արժեքը, համեստությունն ու հարգանքը,
ապա հասարակությունը դառնում է խոցելի։ Իսկ դա անխուսափելիորեն բերում է ընդհանուր մակարդակի անկմանը։
Հայրենասիրությունը սկսվում է ամենօրյա փոքր քայլերից։Իսկ բարոյականությունը՝ մեր ընտանեկան միջավայրից, ուսուցիչների օրինակներից ու մեր սեփական պահվածքից։
Երբ այս հիմքերը թուլանում են, թուլանում է նաև պետության դիմադրողականությունը՝ սոցիալական, արժեքային, մշակութային և հոգևոր մակարդակներում։
Ու հենց դրա համար է, որ այսօր շատ խնդիրներ, որ տեսնում ենք, իրականում արդեն գոյություն ունեցող բացերի հետևանքներ են, ոչ թե՝ մեկ օրվա կամ մեկ դեպքի արդյունք։
Սա երկար ճանապարհ է, բայց սկսվում է հենց մեզանից։
Խոսքն ամբողջապես վերաբերում է այն բանին, որ երբ երկար տարիներ արժեքային ու կրթական հիմքերը թուլանում են, հասարակությունն էլ է թուլանում, և դա արտահայտվում է ամենատարբեր ասպարեզներում՝
– սոցիալական վարքագծում,
– մշակույթում,
– պատասխանատվության զգացումում,
– համայնքային խնդիրների մոտեցման մեջ,
– մասնագիտական որակի անկման մեջ,
– հասարակական համերաշխության նվազման մեջ,
– և շատ այլ խնդիրների մեջ:
Սա հետևանք է շատ բացերի։

Ամենաթարմ