fbpx
Աշխարհ

2018-ին Չինաստանի բնակչությունն ավելացել է 5.3 միլիոնով

2018 թվականին Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 5․3 միլիոնով՝ հասնելով 1 մլրդ 395 միլիոնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներին։ 2017 թվականին Չինաստանի բնակչությունն աճել էր 7․37 միլիոնով։

Արական սեռի բնակիչների թիվը կազմում է 713,51 մլն, իսկ իգական սեռի բնակիչներինը՝ 681․87 մլն։

249․49 մլն բնակչի տարիք անցնում է 60-ից։

Քաղաքային բնակչության մասնաբաժինն աճել է՝ 58,52% -ից դառնալով 59,58%։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ