fbpx
Աշխարհ

Իտալիայում պահանջում են պատժամիջոցներ սահմանել Աֆրիկան գաղութացնող Ֆրանսիայի դեմ

Իտալական «5 աստղի շարժում» կուսակցությունը հանդես է եկել երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով, որոնք շարունակում են գաղութացնել Աֆրիկան։ Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի մասին է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Լուիջի Դի Մայոն։

Նրա խոսքերով՝ Միջերկրական ծովում տեղի ունեցողը (ներգաղթյալների հոսքն ու մարդկանց մահվան դեպքերը-խմբ․) աֆրիկյան որոշ երկրների գաղութացման անմիջական հետևանք են։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Դի Մայոն նշել է, որ շուտով հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան աֆրիկյան տասնյակ պետությունների գաղութացմամբ ֆինանսավորում է իր արտաքին պարտքը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ