Հայաստանում դեկտեմբերի 25-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Երևանում գիշերը սպասվում է -4-6 աստիճան, իսկ ցերեկը՝ +4+6։
Մարզերում նույնպես կանխատեսվում են կայուն ջերմաստիճաններ։
Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+6,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+3,
Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+7,
Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7,
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +1+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+7:
Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ առաջիկա օրերին եղանակային պայմանները կմնան կայուն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին կանխատեսվում է հզոր ցիկլոն, որը կբերի տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

