Դրոշմավորման ծածկագրերի գինը կնվազի 2026 թվականից

Հրապարակող՝

Դրոշմավորման ծածկագրերի գինը կնվազի 2026 թվականից

2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կնվազի՝ կազմելով 2,5 դրամ (առանց ԱԱՀ)՝ ներկայիս 3,5 դրամի փոխարեն։ Այս որոշումը հաստատվել է դեկտեմբերի 25-ին կայացած Կառավարության նիստում։ Նոր գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Եթե այդ ժամկետի ավարտից հետո նոր գին չսահմանվի, ապա 2,5 դրամ արժեքը կշարունակի գործել։

Բացի այդ, որոշմամբ սահմանվել է, որ որոշակի քանակի ծածկագրեր հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 0,01 դրամով (առանց ԱԱՀ)։ Այս քանակը հաշվարկվելու է յուրաքանչյուր հարկ վճարողի համար առանձին՝ 2025 թվականի ընթացքում վերջինիս կողմից ձեռք բերված ծածկագրերի քանակը բաժանելով 2,5-ի։ Օրինակ, եթե տնտեսվարողը 2025 թվականին ձեռք է բերել 1000 հատ ծածկագիր, ապա 2026-ից նա կկարողանա 400 հատ ծածկագիր գնել 0,01 դրամով։

Ամենաթարմ