Աֆրինում զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է առնվազն երեք մարդ:
Ըստ Demokrathaber-ի` Սիրիայում մարդու իրավունքների խորհրդի նախագահ Ռամի Աբդուլռահմանը հայտնել է, որ պայթյունն իրականացվել է ականապատ մեքենայի պայթեցման արդյունքում: Վիրավորվել է 9 մարդ:
Առաջին պայթյունին հաջորդել է ևս մեկը, սակայն դրա հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս չեն ստանձնել: