fbpx
Մշակույթ

Մահացել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն

Ֆրանսիայում 94 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասան Ֆրանսուա Պերոն, հայտնում է Le Figaro թերթը:

Ավելի քան կեսդարյա գործունեության ընթացքում Պերոն խաղացել է ֆրանսիական կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի վարպետների կինոնկարներում, ինչպիսիք են  Ժակ Բեքերը («Պառնասի սիրահարները», 1951),   Կլոդ Շաբրոլը («Կեղտոտ ձեռքերով անմեղները», 1975), Անրի Վեռնոյը («Իմ թշնամու դիակը», 1976), Բերտրան Տավեռնիեն («Անբասիր վարկ», 1981) և  այլ ռեժիսորներ:

Նկարահանման հարթակում նրա գործընկերներն էին  Կատրին Դենյովը, Ժան Պոլ Բելմոնդոն և  Ժան Լուի Տրետինյանը:

«Կյանք և այլևս ոչինչ» կինոնկարում խաղացած դերի համար Պերոն 1990 թվականին անվանակարգվել է «Սեզար» մրցանակի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ