Չեղարկվել են չվերթները Հալեպից և Շարմ էլ Շեյխից

Հրապարակող՝

inqnatir

Այսօր չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան կայանալիք չվերթները։ Չեղարկումները վերաբերում են նաև հակառակ ուղղություններով՝ Երևան–Հալեպ և Երևան–Շարմ Էլ Շեյխ չվերթներին։ Այս իրավիճակը առաջացել է Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով, որոնք սկսվել են հունվարի 6-ին: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական բանակի միջև բախումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

 

Ամենաթարմ