fbpx
Հայաստան

Ձեր նմանների պատճառով է, որ այս վիճակն է. Հայկ Մարությանն անջատեց Թեհմինա Վարդանյանին խոսափողը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ կարգադրեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը՝ դիմակով ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով:

Ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով նրան, ասաց. «Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակ դրած ելույթ ունենաք», ինչին ավագանու անդամը պատասխանեց, որ դիմակով չի կարողանում խոսել: Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում իր դիմաց նստած մարդկանց: Վարդանյանն արձագանքեց՝ կարող եք ինձ համարել հանցագործ։

«Այո, Ձեզ համարում եմ հանցագործ, եթե Դուք հիմա կովիդի դրական արդյունք ունեք ասիմպտոմ տանում եք, վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Կոնկրետ իմ դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից, բայց այստեղ բազմաթիվ մարդիկ են նստած այնպիսի դիմակներով, որը չի պահում կովիդից: Քանի որ աշխատում եք նաև բժշկական ոլորտում, ինչու՞ եք վտանգի տակ դնում մարդկանց, ինձ համար զարմանալի է: Կա պարետի որոշում, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, հերիք եղավ արդեն, օրինակ պետք է ծառայեք, ոչ թե ինչ ուզեք անեք: Ինձ համար զարմանալի է, թե ինչքան կարելի է չհարգել օրենքը»,-նշեց քաղաքապետը:

Վարդանյանն ասաց, որ օրենքը կիրառեն և տուգանեն, հերիք է:

«Ի՞նչ է նշանակում տուգանել և վերջ: Կներեք, եթե չենք կարողանում առանց դիմակի խոսել, խեղդվում եք, ուրեմն մի խոսեք: Խոսափողը անջատեք, ես չեմ թողնելու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ լինի: Ձեր նմանների պատճառով այն վիճակն է, որ մարդիկ գիտեն նորմալ է՝ ի՞նչ է նշանակում սա: Պարետի որոշում կա, փոխանակ դուք հորդորեք, որ մարդիկ դիմակ հագնեն, գալիս եք այստեղ հանում եք: Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքները, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Մարությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ