Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Trizub FM-ի եթերում անդրադարձել է Ղրիմի և Դոնբասի հարցերին։
Նա նշել է, որ Ռուսաստանում ծանր ճգնաժամ է ու այս իրավիճակում Ուկրաինան և Եվրոպական գործընկերները պետք է Ռուսաստանի համար անբարենապաստ պայմաններ ստեղծեն, որպեսզի վերջինս «լքի Դոնբասը և Ղրիմը»։
Ըստ Պորոշենկոյի՝ կա եզակի հնարավորություն ամրապնդելու միջազգային համերաշխությունը՝ ՌԴ-ից Դոնբասից և Ղրիմից ստիպողաբար հեռացնելու համար։