ՀՀ 2-րդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս բերումը

Հրապարակող՝

ՀՀ 2-րդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս բերումը

2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարեց, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից: Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով թղթադրամների բարձր ֆիզիկական մաշվածությունը: 2017 թ. Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ նշվել էր, որ 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ 3-րդ սերնդի թղթադրամները ներդրվեն դրամաշրջանառության ամբողջ շղթայում:

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 1000, 5000, 10,000 և 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամների հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները, իսկ 1999 թվականի 500 դրամ թղթադրամները հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով: Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից: Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ այդ ամսաթվից հետո քաղաքացիները կարող են անվճար փոխանակել դրանք առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)

1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)

1999, 2003, 2009, 2012  թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)

2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)

1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)։

 

Ամենաթարմ