ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների քննարկում

Հրապարակող՝

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների քննարկում

Ամենադիտվածներ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկկուսակցական պատվիրակությանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին, ինչպես նաև վերջին ամիսներին արձանագրված առաջընթացին: Վահան Կոստանյանը կարևորել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հատկապես «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի ընդունումը:

Երկուստեք ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դերակատարությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում: Պատվիրակության անդամները քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցները:

Ամենաթարմ