fbpx
Կառավարություն

Կառավարությունը հավանություն տվեց

Կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Փոփոխվող արձանագրությունը թույլ կտա Համակցված շարժակազմով բեռների փոխադրում կատարելիս պայմանավորվող կողմի տարածքում կցորդի կամ կիսակցորդի փոփոխություն իրականացնել, որը հաշվառված է պայմանավորվող կողմերի տարածքներից մեկում: Վերջինս հեշտացնում և կարգավորում է Երկու պետությունների տարածքներով կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները:

Իրականացված փոփոխության նպատակը փոխադրումների ժամանակը և ծախսերը կրճատելն է, ինչի արդյունքում կբարձրանա փոխադրումների արդյունավետությունը:

Հաղորդում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ