Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները քաղաքակրթական են. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

Հրապարակող՝

Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները քաղաքակրթական են. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանության և առևտրատնտեսական ոլորտներում։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։

«Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան ու կընդլայնվեն»,- նշել է նախագահը։ Դեսպան Նիլակշին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության խորացումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը՝ համատեղ գործարար համաժողովների և համագործակցության այլ ձևաչափերի միջոցով։ Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Ամենաթարմ