Վերջին օրերին մեր մասշտաբային վերլուծությունը արձանագրել է ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող լայնածավալ ռազմական կուտակում (build-up), որն ակնհայտորեն ուղղված է Իրանի զսպմանը կամ հնարավոր հարվածի նախապատրաստմանը։ Հիմնվելով վստահելի աղբյուրների՝ աշխարհաքաղաքականության և ռազմական հետախուզության վրա մասնագիտացած թարմ ինֆոգրաֆիկաների, ինչպես նաև լրատվամիջոցներից ստացված բաց տվյալների վրա, փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ իրական տեղաշարժերի հիման վրա, որոնք հաստատված են CENTCOM-ի և թռիչքների թրեքինգի միջոցով։
ԱՄՆ-ի հիմնական ակտիվները տարածաշրջանում (2026 թ. հունվարի 31-ի դրությամբ)
Ավիակիր հարվածային խումբ (CSG)
«Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln, CVN-72)
Վերաբաշխվել է Հարավչինական ծովից դեպի Արաբական ծովի հյուսիսային հատված։
Խումբը ներառում է մինչև 90 օդանավ․
F/A-18E/F Super Hornet
F-35C Lightning II
EA-18G Growler (ռադիոէլեկտրոնային պայքարի համար)։
Ուղեկցող ռազմանավեր
USS Spruance (DDG-111),
USS Frank E. Petersen Jr. (DDG-121),
USS Murphy (DDG-112),
USS Mitscher (DDG-57),
USS McFaul (DDG-74),
USS Delbert D. Black (DDG-119),
USS Roosevelt (DDG-80)։
• Այս նավերը զինված են Tomahawk հրթիռներով և հակաօդային պաշտպանության համակարգերով (Aegis, SM-3՝ բալիստիկ հրթիռների խոցման համար)։
Օդային ուժեր
– Մոտ 75 թռիչք C-17A Globemaster III (հունվարի 15-ից),
– 3 թռիչք C-5M Super Galaxy (դեպի Սաուդյան Արաբիա և Կատար),
– բազմաթիվ C-130H/J։
– 37 F-15E Strike Eagle (Մուաֆաք Սալթի ավիաբազա, Հորդանան),
– 6× F-35A (Մորոն ավիաբազա, Իսպանիա, հետագա տեղափոխմամբ տարածաշրջան),
– F-16՝ ԱՄԷ-ում կամ Սաուդյան Արաբիայում,
– 6× EA-18G Growler՝ ՀՕՊ համակարգերի ճնշման համար։
Վառելիք լիցքավորող ինքնաթիռներ
– 17–20× KC-135 / KC-46։
Հետախուզություն
– RC-135 SIGINT,
– WC-135R “Nuke Sniffer”(Մեծ Բրիտանիայից),
– EA-11A BACN,
– E-11A,
– A-10 Thunderbolt՝ ցամաքային աջակցման համար։
ՀՕՊ և ցամաքային համակարգեր
– THAAD (Իսրայելում և լրացուցիչ՝ տարածաշրջանում),
– MIM-104 Patriot (Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և այլ բազաներ),
– մի քանի F-15E՝ դրոնների որսման համար։
ԱՄՆ զորքերի ընդհանուր թվաքանակը
— մոտ 50,000 զինծառայող՝ 8–9 բազաներում։
Լոգիստիկա
Տասնյակ B-747 թռիչքներ ԱՄՆ-ից և Եվրոպայից դեպի Քուվեյթ, Կատար, Ջիբութի, Բահրեյն (օրինակ՝ Դովերից, Ռամշտայնից, Ֆրանկֆուրտից)։ Սա ներառում է բեռներ՝ ուղղված բազաների ուժեղացմանը, ինչպիսիք են Ալի ալ-Սալեմը (Քուվեյթ) և Ալ-Ուդեյդը (Կատար)։
Ի՞նչ է սա նշանակում
Թրամփը բացահայտ սպառնում է Իրանի միջուկային ծրագրի դեմ «մասշտաբային հարվածով», եթե նոր համաձայնություն չկնքվի։
Զորքերի տեղակայումը ծածկում է իրանական հրթիռների հասանելիության շառավիղը (օր. Zolfaghar AshM ~2000 կմ, բալիստիկ և թևավոր հրթիռներ)։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ռազմածովային զորավարժությունների մասին՝ (սկսած կիրակի օրվանից)։ Նրանց նավատորմը և ՀՕՊ համակարգերը բերվել են «մարտական պատրաստության»։ Ցանկացած սադրանք կարող է հանգեցնել «տոտալ պատերազմի»։ ԱՄՆ-ը ունի օդային և ծովային գերազանցություն, սակայն Իրանը ուժեղ է ասիմետրիկ պատերազմի մեջ (դրոններ, հրթիռներ, պրոքսի ուժեր)։
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ակտիվության աճ Իրանի շուրջ գտնվող բազաներում։ Եթե Թրամփը անհաջող բանակցությունների արդյունքում սեղմի հրամանի «կոճակը», տարածաշրջանը կարող է դառնալ 2026 թվականի ամենաթեժ կետը։

