2025 թվականին Կրթության տեսչական մարմինը իրականացրել է 101 ստուգում, որոնցից 17-ը նախադպրոցական կրթության ոլորտում, 67-ը դպրոցներում, և 17-ը մասնագիտական կրթության ոլորտում։ Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշել է, որ ստուգումների մեծ մասը պլանային է եղել, իսկ դիմում-բողոքների հիման վրա իրականացվել են լրացուցիչ ստուգումներ։ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնցից 159-ը վերաբերել են դպրոցներին։ Ստացված բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմիններ, իսկ 64-ի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։
Մատիկյանի խոսքով, 2025 թվականին խախտումների տոկոսը, որոնց ուղղությամբ տրվել է հանձնարարական, էապես աճել է՝ 2024 թվականին կազմելով 6%, իսկ 2025 թվականին՝ 37%։ Բացի այդ, նա ընդգծել է, որ բռնության դեպքերին կամ դրամահավաքին առնչվող բողոքները փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Տեսչական մարմինը շարունակաբար իրականացնում է վերահսկողություն ներառական կրթության նկատմամբ, գնահատելով ինչպես ֆիզիկական միջավայրը, այնպես էլ մանկավարժների մասնագիտական հմտությունները։

