Ալեն Սիմոնյանի հանդիպումը Մոսկվայում Վալենտինա Մատվիենկոյի հետ

Հրապարակող՝

Ալեն Սիմոնյանի հանդիպումը Մոսկվայում Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ամենադիտվածներ

Փետրվարի 5-ին, պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային թեմաները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությունը:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների միգրացիոն կանոնների փոփոխություններին, որոնք ազդել են դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների խնդիրների վրա: Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Հանդիպման ավարտին կողմերը պատասխանել են լրագրողների հարցերին:

Ամենաթարմ