fbpx
Աշխարհ

Թրամփը ժամանակավոր բյուջեի ստորագրման պայման է առաջադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։

Սանդերսի խոսքով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, թե կարո՞ղ են ելք գտնել փակուղուց։

Ավելի վաղ բյուջետային ճգնաժամի դադարեցմանն ուղղված երկու այլ օրինագծերը Սենատում քվեարկության ժամանակ ձախողվել էին։

Դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից։ Դա երկրի պատմության մեջ ամենատևական shutdown-ն է։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ