«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը մեկնաբանել է վերադարձը ֆրանսիական ակումբ:
«Ավելի շուտ ստացվեց, քան սպասվում էր: Երկրպագունե՛ր, հույս ունեմ դուք կերկրպագեք մեզ: Իհարկե, հույս ունեմ, որ դա կանեք նաև խաղադաշտում: Միասին կարող ենք վերադարձնել ակումբի նախկին դիրքերը: Առա՛ջ, «Մոնակո»»,- գրել է Ժարդիմը Twitter-ի իր էջում:
Պորտուգալացի մարզիչը վերադարձել է «Մոնակո» հեռացվելուց 3 ամիս անց: Այս պաշտոնում նա փոխարինել է Թիերի Անրիին:
Հայտնում է armsport.am-ը։