Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել:
Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում են պահանջել, որ իսրայելական կողմը հնարավորություն տա իրենց տները վերադառնալ:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)