Բրազիլիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մինաս Ժերայիս նահանգի Բուրմադինյո քաղաքում ամբարտակներ են փլուզվել, որի հետևանքով զոհվել է 7, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ամբարտակների փլուզման հետևանքով մետաղագործական հանքարդյունաբերական թափոններ պարունակող ջուրը լցվել է մոտակա գյուղի տները՝ ավերելով դրանք:
Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների աշխատակիցները մոտակա գյուղերից անմիջապես տարհանել են մարդկանց:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 100 մարդ և փրկարարական ուղղաթիռ: