Ռուսական «Զենիթ»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը առաջիկա ժամերին կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ RMC Sport պարբերականի՝ Արգենտինայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը արդեն ժամանել է Փարիզ `4.5 տարի պայմանագիր կնքելու համար:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացու տրանսֆերի համար փարիզցիները կվճարեն 40 մլն եվրո, ինչպես նաև 5 մլն կվճարվի բոնուսների տեսքով:
Պարեդեսը «Զենիթ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմա»-ից 23 մլն եվրոյով: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: