Ինչպես հայտնում էՀայաստանի ՓՄԶ ԶԱԿ հիմնադրամը՝
«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրներից։ Եզրափակիչ փուլ է անցել 3 ձեռնարկատեր:
Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի արդյունքը կհայտարարվի մարտի 18-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ առցանց քվեարկության արդյունքում կորոշվեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ձեռնարկատերերը:
Նելլի Դավթյանը «Այ Թի Սոլուշնս» (Անտիկ Արթ ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ, առաջին պրոդուկտը «Բասթիքս» տուրիստական հեռախոսային հավելվածն է, որն իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ երկրներում։
2018թ. Նելլի Դավթյանը «Էրասմուս Երիտասարդ Ձեռնարկատերերի համար» ծրագրի շրջնակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։ Այսօր «Այ Թի Սոլուշնսը» համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն է Հայաստանում: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017-ից և կտևի մինչև 2022 թվականը: