Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն Է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես որոշում ընդունեցի թեկնածու լինել եւս մեկ անգամ»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Կրուտից մինչեւ Բրյուսել: Մենք գնում ենք մեր ճանապարհով» համաժողովում, որն ընթանում Է Կիեւի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:
Առաջիկա ընտրություններին պետության ղեկավարը գնում Է որպես ինքնաառաջադրված: Հավելենք, որ մինչ այժմ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել Է նախագահի 22 թեկնածուների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: