fbpx
Իրավական

«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է հացադուլ հայտարարել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը:

Նա նշեց, որ դատապարտյալը հացադուլը սկսել է երեկվանից, նա պահանջում է վերանայել իր գործը.

«Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, բժիշկների վերահսկողության տակ է: Նախկինում էլ է հացադուլ արել, սակայն արդարադատության նախարարի հետ հանդիպումից հետո դադարեցրել էր հացադուլը: Թե ինչ տեղի կունենա այս անգամ, այս պահին ոչին չեմ կարող ասել»:

Վաղարշակ Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ, նա արդեն 11 տարի է՝ անազատության մեջ է:

Աղբյուր՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ