fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը

90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել Է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի Է բազմաթիվ Էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

Հրատարակության տվյալներով՝ դերասանը վախճանվել Է հունվարի 30-ին Լոս Անջելեսում բնական պատճառներով, նրա կողքին են եղել կինը, դուստրը և թոռնուհին: Միլլերը ծնվել Է 1928 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա ծառայել Է զինված ուժերում, այնուհետև ընդունվել Է համալսարան և գիտությունների թեկնածուի աստիճան ստացել հոգեբանության գծով: Աշխատելով հիվանդանոցներում՝ նա պարբերաբար ելույթ Է ունեցել Բրոդվեյում: 1952 թվականին տեղափոխվելով Կալիֆոռնիա՝ նա զբաղվել Է դերասանական կարիերայով: Նրա ֆիլմագրությունը ներառում Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տերմինատորը», «Գրեմլինները» և «Առակներ դամբարանից.Դև-ասպետը»: «Արյան դույլը» (1959) ֆիլմում խաղացած դերը դարձել Է նրա միակ գլխավոր դերը: Սակայն նա խաղացել Է ևս 175 ֆիլմերում և աշխատել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ջեյմս Քամերոնը, Մարտին Սկորսեզեն, Ջոնաթան Քապլանը և Ջո Դանթեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ