Ամեն օր Facebook այցելող մարդկանց թիվը հասել Է 1,53 միլիարդի

Ամենադիտվածներ

Հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու

Ամեն օր Facebook այցելող մարդկանց թիվը հասել Է 1,53 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Facebook ընկերության, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, չորրորդ եռամսյակի և ամբողջ 2018 թվականի համար կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հունվարի 30-ին: Ինչպես հետևում Է փաստաթղթերից, 2018 թվականի դեկտեմբերին առնվազն 1,53 մլրդ մարդ օրական թեկուզև մեկ անգամ մտել Է սոցցանց:

Այս ցուցանիշը տարվա ընթացքում աճել Է 9 տոկոսով: Ընդ որում՝ նրանց թիվը, ովքեր Facebook-ից օգտվում են ամսական ոչ պակաս, քան մեկ անգամ, գերազանցել Է 2,32 միլիարդը: Տարեկան աճը նույնպես կազմել Է 9 տոկոս: Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտագործում Է իր ծառայություններց որևԷ մեկը: Այդ ցուցակում, բացի Facebook-ից, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաև հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համար նախատեսված Messenger և WhatsApp հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են օրական թեկուզև մեկ անգամ, ընկերության տվյալներով՝ ավելի քան 2 միլիարդ են: Facebook-ը նաև հայտնել Է, որ 2018 թվականի արդյունքներով զուտ շահույթը 1 բաժնետոմսի հաշվով հասել Է 7,57 դոլարի կամ միագումար 22,11 մլրդ դոլարի: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել Է 15,93 մլրդ դոլար: Ընդ որում՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում շահույթը կազմել Է 6,88 մլրդ դոլար: Ինչպես նշել Է CNN հեռուստաալիքը, դա ռեկորդ Է ընկերության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();