fbpx
Հասարակություն

Ծաղկաձորի պիոներական ճամբարների «ճակատագիրը»

«Հետք»-ը գրում է՝

Պատմական թռիչքից երկու տարի անց՝ 1965 թվականին, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան այցելեց Հայաստան: Նա եղավ նաև Ծաղկաձորի պիոներական ճամբարներից մեկում, որից հետո այդ ճամբարն անվանակոչվեց առաջին կին տիեզերագնացի պատվին:

Առաջին պիոներական ճամբարը բացվել է 1924 թ.-ին՝ Դարաչիչակում (Ծաղկաձոր)։ Պիոներական ճամբարները 7-ից 15 տարեկան պիոներների և դպրոցականների դաստիարակչական–առողջարարական հիմնարկներ էին, որոնք արհմիության, կոմերիտմիության, տնտեսական կազմակերպությունների, կոլտնտեսությունների, առողջապահության ու ժողկրթության մարմինների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու այլ գերատեսչությունների հետ կազմակերպում էին երեխաների ամառային և ձմեռային հանգիստը։

Խորհրդային տարիներին Ծաղկաձորում գործել է 22 պիոներական ճամբար, որտեղ հաճախել են երեխաներ Հայաստանի տարբեր վայրերից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճամբարների շենք-շինությունները և հողակտորները զանգվածաբար սեփականաշնորհվեցին: Հիմնականում դրանց տերերը դարձան պաշտոնատար անձինք և խոշոր գործարարները:

Ճամբարները, մեծ մասամբ, պետական որեւէ հիմնարկության էին պատկանում, իսկ դրանք սեփականաշնորհողները տվյալ գերատեսչությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են եղել:

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ