Իտալական զբոսաշրջային գործակալությունները Հռոմ այցելող միայնակ աղջիկ զբոսաշրջիկների համար նոր յուրօրինակ ծառայություն են առաջարկում. «բարետես երիտասարդի» վարձույթ՝ նրա հետ գեղեցիկ սելֆի անելու նպատակով, Instagram-ում և Facebook-ում տեղադրելու համար, հաղորդում է MTV-ն:
Roma Experience-ի առաջարկած նոր ծառայությունը վարձույթով «ընկեր» տրամադրելուց բացի ընդգրկում է նաև աղջկա հետ մեկօրա էքսկուրսիա Հռոմի և Վատիկանի ամենառոմանտիկ տեսարժան վայրերով և լավագույն սելֆի խորհրդատվություն:
Եթե աղջկա սմարթֆոնը հագեցած չէ որակյալ տեսախցիկով, ապա գործակալությունը լրացուցիչ առաջարկում է լուսանկարիչ, որը զույգին կնկարահանի հատկացված ժամանակահատվածում, իսկ երեկոյան մշակված լուսանկարները կուղարկի պատվիրատուին էլեկտրոնային փոստով:
Հռոմի և Վատիկանի տեսարժան վայրերով գեղեցիկ երիտասարդի հետ մեկօրյա շրջագայության արժեքը կազմում է 630 եվրո: Գինը ներառում է բոլոր մուտքի տոմսերը և տրանսպորտը: Լուսանկարչի ծառայությունը կարժենա լրացուցիչ 350 եվրո: