«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է տեղեկությունը, թե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:
«Ես նրա հետ չեմ խոսել: Ո՛չ ֆուտբոլիստը, ո՛չ նրա հայրը չեն դիմել ինձ «Բարսելոնա» վերադառնալու թեմայով:
Ինձ ոչ ոք չի զանգահարել: Մենք պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին, ու Նեյմարի անունը չի շրջանառվում մեր ծրագրերում:
Մենք խոսում ենք ՊՍԺ-ի ֆուտբոլիստի մասին, իսկ ՊՍԺ-ն հազիվ թե ցանկանա կորցնել նման խաղացողի»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում խաղացել է 2013-2017 թվականներին, մասնակցել է 186 հանդիպման, խփել է 105 գոլ:
Հաղորդում է armsport.am-ը։