fbpx
Աշխարհ

Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ:

Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը: Սպասվում է, որ արձանագրության վավերացումը կլինի ոչ ուշ, քան 2020 թվականին, սակայն այսօրվանից սկսած՝ Մակեդոնիան, դիտորդի կարգավիճակով, կարող է ներկա լինել դաշինքի բոլոր միջոցառումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ