Դեռ 2018 թվականի սկզբին հայտնի է դարձել, որ ռուս ծրագրավորող և ձեռներեց Պավել Դուրովը, որը «ВКонтакте» սոցիալական ցանցի և Telegram մեսենջերի հիմնադիրն է՝ մտադիր է գործարկել TON կոչվող բլոկչեյն-հարթակ և Gram կոչվող սեփական կրիպտոարժույթը:
The Bell-ի փոխանցմամբ, HASH Crypto Investment Bank զեկույցի համաձայն, տարվա վերջ նրա կրիպտոարժույթի արժեքը կարող է կազմել մոտ 29,5 միլիարդ դոլար:
Այսպիսով՝ 1 Gram-ը գնահատվում է 5,9 դոլար: Համապատասխանաբար, ամբողջ կրիպտոարժույթի կապիտալիզացիան կարող է կազմել 30 միլիարդ դոլար:
Աղբյուրի տեղեկություններով՝ մետաղադրամի համար այդ արժեքը նշված է որպես «target price»՝ ներդրողների համար վերջին հաղորդագրություններից մեկում: