Քաթարի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ երկիրը մտադիր է տարածաշրջանային հանդիպում անցկացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների հետաքննության համար:
«Արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդեռահման ալ Թանին ասել է, որ Քաթարի պետությունը մտադիր է այս տարի բարձր մակարդակի տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնել՝ քննելու ԻՊ-ի կատարած դաժան հանցագործությունները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Քաթարի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը Քաթարի պետության առաջնահերթ խնդիրն է»։