Ֆուտբոլային աշխարհը հազիվ է համակերպվում արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան փաստի հետ, երբ տեղի ունեցավ հերթական ողբերգությունը:
Բրազիլական «Ֆլամենգոյի»՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող երիտասարդական մարզաբազայում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում է Globo Esport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կա տասը զոհ, երեք մարդ էլ ծանր վնասվածքներ է ստացել:
Աղետի այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, հայտնի է, որ առաջին թիմի ֆուտբոլիստները այլ բազայում են մարզվում:
Բրազիլիայի առաջնության 38-րդ տուրից հետո «Ֆլամենգոն» մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
Հաղորդում է armsport.am-ը։