fbpx
Հասարակություն

Ես անձամբ քայլելու եմ և հավաքելու եմ մայրուղու երկայնքով թափված աղբը. Սուրեն Պապիկյան

Հայաստանում մարտի 23-ին անցկացվելիք շաբաթօրյակը կարևոր մեկնարկ է մաքուր Հայաստան, մաքուր համայնք ունենալու համար: Այս մասին համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա համայնքների ղեկավարներին, մարզպետներին հորդորեց մասնակցել շաբաթօրյակին: «Հորդորում եմ, որ այդ օրը դուրս գաք միջհամայնքային ճանապարհներ: Ես անձամբ քայլելու եմ և հավաքելու եմ մայրուղու երկայնքով թափված աղբը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ շաբաթօրյակից հետո Հայաստանի համայնքների ճանապարհների երկայնքով չենք ունենա այն պատկերը, որն այսօր է:

Հայաստանում մարտի 23-ին անցկացվելիք շաբաթօրյակին համայնքապետերի հետ հանդիպմանն ավելի վաղ անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այն պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ