Փետրվարի 11-ին Ստամբուլի Չեքմեքյոյ թաղամասում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի 4 անդամները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վթարված ուղղաթիռը ցամաքային ուժերին պատկանող UH-1 տեսակի ուղղաթիռն էր։ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան:
Ըստ նախնական վարկածի՝ օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ ուղղաթիռը սկսել է արագ կորցնել բարձրությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Համացանցում ուղղաթիռի վթարի վայրից տեսանյութ է տարածվել։
https://youtu.be/vtpuA3NlWjQ