Ծանրամարտի օլիմպիական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի կանանց մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Տանզալիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելլա Յայլյանը (64 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):
Այժմ ընթանում է տղամարդկանց առաջնությունը: