Հայկական արմատներ ունեցող միջազգային ճանաչում վայելող Menu Group ընկերությունը պայմանագիր է կնքել «McDonald’s Բելառուս»-ի հետ: Այսպիսով, մեկնարկել է սննդի առաքման համատեղ նախագիծ:
Հավելենք, որ հանրահայտ McDonald’s բրենդը, չունենալով սեփական առաքման ծառայություն, մինչ օրս չի համագործակցել սնունդ առաքող ոչ մի ընկերության հետ:
Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ժամանել է Մինսկ, որպեսզի McDonald’s-ից անձամբ առաքի առաջին պատվերները: Այս մասին տեղեկացնում են բելառուսական ԶԼՄ-ները:
«Մենք անչափ ոգևորված ենք նման համաձայնության ձեռբերմամբ: Սա հնարավորություն կտա գոհացնել Մինսկի և Վիտեբսկի մեր հաճախորդների պահանջները: Հուսով ենք, որ համագործակցության այս մոդելը կտեղափոխենք Բելառուսի նաև այն շրջանները, որտեղ գործունեություն է ծավալում Menu.by-ը»- նշել է Վահան Քերոբյանը:
Հիշեցնենք, որ Մենյու Գրուպը Բելառուսում սկսել է իր գործունեությունը 2016թ.-ի նոյեմբեր ամսին և մինչ օրս համարվում է շուկայի առաջատարը: Այն առաջարկում է առաքում 300 և ավել ռեստորաններից, սրճարաններից և մասնագիտացված խանութ սրահներից, ինչպես Մինսկում, այնպես էլ Բրեստում, Մոգիլյովում, Գոմելում, Վիտեբսկում և Գրոդնոյում: