Ջրային համակարգում 8-10,5 միլիարդ դրամի պարտք կա. կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքն ինչպե՞ս է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ»,- հարցրեց նա։
Վարչապետը հավելեց, որ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգը մոտ 10,5 միլիարդ դրամի պարտք ունի: «Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», – ասաց Փաշինյանը:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ի պատասխան վարչապետի դիտարկմանը, հավաստիացրեց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրությունների արդյունքներ: