fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է Թուրքիայում նոր դեսպանի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղարության խորհրդականներից Դեյվիդ Սաթթըրֆիլդի թեկնածությունը. milliyet.com.tr կայքը:

Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Սաթթըրֆիլդը պետք է Սենատի հաստատմանը:

Թրամփի վարչակազմը Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասի փոխարեն դեռևս ոչ մի նշանակում չի արել: 2017թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Թուրքիայի հետ ոչներգաղթային վիզա ծառայությունը դադարեցնելու մասին, Էրդողանը հայտարարեց, որ Բասին չի ճանաչում որպես իր երկրում ԱՄՆ դեսպան:

Ըստ Թրամփի` Սաթթըրֆիլդը պետքարտուղարության ամենափորձառու դիվանագետներից է: 1980 թվականից ի վեր հատկապես Միջին Արևելքում մի շարք պաշտոններ զբաղեցնող Սաթթըրֆիլդը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից Աստանայում մեկնարկած գործընթացին մասնակցում է որպես ԱՄՆ դիտորդ: Ջորջ Բուշի կառավարման շրջանում, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից, որպես փորձառու դիվանագետ, Լիբանանի, Սիրիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի դեսպանատններում նշանակվել է տարբեր պաշտոնների: Նա Բարաք Օբամայի կառավարման շրջանում եղել է Սինա թերակղզում խաղաղության ապահովման պատասխանատու, ինչպես նաև հավատարմատար Եգիպտոսում 2013-14 թթ. որպես հավատարմատար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ