fbpx
Մշակույթ

Ինչպես էին սեր խոստովանում գրողներն ու պոետները

Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն էր, սակայն դա չի նշանակում, որ սիրո խոստովանություններ պետք է անել միայն այդ օրը։ Համաձայնեք, որ երբեմն ճիշտ բառեր ընտրելն այնքան էլ հեշտ չէ։ Հեշտացնելով Ձեր առաջադրանքը՝ ներկայացնում ենք գրականության տարբեր հայտնի գործիչների ամենագեղեցիկ սիրո խոստովանությունները։

Օնորե դը Բալզակը՝ դքսուհի Էվելինա Հանսկին

«Այսօր ես միայն ի զորու եմ ասել, որ սիրում եմ Ձեզ շատ ուժեղ, որպեսզի հանգիստ լինեմ։ Օգոստոսից և սեպտեմբերից հետո ես զգում եմ, որ կարող եմ ապրել միայն Ձեզ հետ, Ձեր բացակայությունն ինձ համար մահ է․․․»։

Էռնեստ Հեմինգուեյը՝ Մառլեն Դիտրիխին

«Բառերով չեմ կարող արտահայտել այն, թե ինչ ինչպես էի ամեն անգամ Ձեզ գրկելուց ինձ զգում այնպես, ասես տանն եմ»։

Վիկտոր Հյուգոն՝ Ադել Ֆուշեին

«Իմ սիրելի Ադել, քո մի քանի բառը կրկին փոխեց իմ տրամադրությունը։ Այո, դու կարող ես ինձ հետ անել այն, ինչ ուզում ես։ Եվ, անշուշտ, ես վաղը կմեռնեմ, եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու մերկ շուրթերի նուրբ հպումն ինձ մեջ կյանք չներշնչեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ՝ news.1dr.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ