Դերասան Ալեք Բոլդուինը ծաղրել է ԱՄՆ նախագահի որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, որը նրան քննադատել էր ԱՄՆ առաջնորդին նմանակելու համար: Նման նա գրել է Twitter-ում:
Բոլդուինը հեգնանքով է նշել, որ Թրամփ կրտսերը, հավանաբար, սթրեսի մեջ է, քանի որ նրան պատիժ է սպառնում «հանցավոր ձեռնարկությանը» մասնակցելու համար, որը ղեկավարում է Սպիտակ տունը:
«Մի անհանգստացիր: Երբ բանտում կլինես, միացրու NBC հեռուստաալիքի Saturday Night Live հաղորդումը: Քո հայրը և նրա խելացնորությունը երբեք քեզնից հեռու չեն լինի»,- նշել է Բոլդուինը: