Եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջավայրը կպարսպապատվի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Նախագիծը կօգնի Շարմ էլ Շեյխին վերադարձնել կորսված զբոսաշրջային եկամուտները»,-ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան։
Քաղաքի բնակիչները կարծում են, որ այդ պատը միայն կնյարդայնացնի զբոսաշրջիկներին և հազիվ թե պաշտպանի նրանց ահաբեկիչներից։ Քաղաքում արդեն իսկ կան անցակետեր և տեսախցիկներ՝ անվտանգության ապահովման համար, պատը, ըստ բնակիչների, կփակի լեռնային ու անապատային տեսարանները։