Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա:
Այս տարին նույնպես բացառություն չէ, և նոմինացված ֆիլմերից շատերը գրքային ծագում ունեն:
Սև կլանացի (BlacKkKlansman)
Սյուժե: Ռոն Ստալվորթ անունով մի աֆրոամերիկացի, ով աշխատում էր Կոլորադո Սփրինգս քաղաքի ոստիկանությունում, կարողանում է համալրել Կու-կլուքս-կլան կազմակերպության շարքերը: Նրան այդ հարցում օգնում է մի հրեա դետեկտիվ, ով հետագայում դառնում է նրանց առաջնորդը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:
Նոմինացիաներ: Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր (Սփայք Լի), Լավագույն երկրորդ պլանի դերասան (Ադամ Դրայվեր), Լավագույն ադապտացված սցենար, Լավագույն մոնտաժ և Լավագույն օրիգինալ երաժշտություն:
Ֆիլմը հիմնված է Ռոն Ստալվորթի «Սև կլանացի» գրքի վրա:
Կինը (The Wife)
Սյուժե: Կինը սկսում է կասկածել, արդյո՞ք ճիշտ է կայացրել իր կյանքի որոշումները, այն պահին, երբ իր ամուսնու հետ մեկնում է Ստոկհոլմ, որտեղ ամուսինը պետք է պարգևատրվեր գրականության Նոբելյան մրցանակով:
Նոմինացիաներ: Լավագույն դերասանուհի (Գլեն Քլոուզ):
Հիմնված է Մեգ Վոլիտցերի «Կինը» գրքի վրա:
Եթե Բիլ սթրիթը խոսել կարողանար (If Beale Street Could Talk)
Սյուժե: Կինը Հարլեմում տանում է իր հղիությունը՝ միաժամանակ իր ընտանիքի հետ փորձելով ապացուցել իր՝ բանտում հայտնված փեսացուի անմեղությունը:
Նոմինացիաներ: Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Ռեջինա Քինգ), Լավագույն ադապտացված սցենար և Լավագույն օրիգինալ երաժշտություն:
Հիմնված է Ջեյմս Բոլդուինի «Եթե Բիլ սթրիթը խոսել իմանար» գրքի վրա:
Կարո՞ղ եք ներել ինձ (Can You Ever Forgive Me?)
Սյուժե: Երբ Լի Իզրաելը ձախողում է գրողի իր կարիերան, նա փոխարինում է իր արվեստը խաբեությամբ:
Նոմինացիաներ: Լավագույն դերասանուհի (Մելիսա Մաքքարթի), Լավագույն երկրորդ պլանի դերասան (Ռիչարդ Է. Գրանտ), Լավագույն ադապտացված սցենար:
Հիմնված է Լի Իզրաելի «Կարո՞ղ եք ներել ինձ. գրական կեղծարարի հուշերը» գրքի վրա:
Երկու թագուհի (Mary Queen of Scots)
Սյուժե: Մարի Ստյուարտի Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 1-ինին գահընկեց անելու ջանքերը ավարտվում են նրա երկարաժամկետ բանտարկումով մինչև մահապատիժը:
Նոմինացիաներ: Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում և Լավագույն հագուստային դիզայն:
Հիմնված է Ջոն Գայի «Իմ սիրտն իմ սեփականն է. Երկու թագուհի» գրքի վրա:
Առաջին մարդը (First Man)
Սյուժե: Ֆիլմը պատմում է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կյանքի և լեգենդար առաքելության մասին, որի շնորհիվ նա 1969 թվականի հուլիսի 20 դարձավ առաջին մարդը, ով քայլեց Լուսնի վրա:
Նոմինացիաներ: Լավագույն ձայն, Լավագույն ձայնային մոնտաժ, Լավագույն գեղարվեստական դիզայն, Լավագույն վիզուալ էֆեկտներ:
Ֆիլմը հիմնված է Ջեյմս Ռ. Հանսենի «Առաջին մարդը. Նիլ Արմսթրոնգի կյանքը» գրքի վրա:
Մերի Փոփինսը վերադառնում է (Mary Poppins Returns)
Սյուժե: Իր առաջին այցելությունից տասնամյակներ անց, կախարդական դայակը վերադառնում է Բենքսների ընտանիք, որպեսզի օգնի նրան դուրս գալ դժվար իրավիճակից:
Նոմինացիաներ: Լավագույն հագուստային դիզայն, Լավագույն օրիգինալ երաժշտություն, Լավագույն օրիգինալ երգ, Լավագույն գեղարվեստական դիզայն:
Հիմնված է Պամելա Լինդոն Թրավերսի «Մերի Փոփինս գրքի վրա»:
Խաղացող 1, պատրաստվիր (Ready Player One)
Սյուժե: Երբ Օազիս անունով վիրտուալ իրականության մասին խաղի ստեղծողը մահացավ, նա հրապարակեց մի տեսանյութ, որտեղ կոչ էր անում Օազիսի օգտատերերին գտնել Զատիկի ձուն (Easter Egg), որը նրանց հաջողություն կբերի:
Նոմինացիաներ: Լավագույն վիզուալ էֆեկտներ;
Ֆիլմը հիմնված է Էռնեստ Քլայնի «Խաղացող 1, պատրաստվիր» գրքի վրա:
Աղբյուրը՝ Cosmopolitan
Թարգմանությունը՝ Azat TV